ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Ամանորի տոներին ոչ աշխատանքային սահմանել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը:
«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեցին 53, դեմ` 16 դեմ, ձեռնպահ` 3 պատգամավոր։
Հիշեցնենք` կառավարությունը կարծում է, որ օրենքի ընդունումը կապահովի սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի բնականոն գործունեությունը: