Թթու կաղամբն ու թթվաջուրը. ի՞նչ օգտակար հատկություններ ունեն դրանք

Թթու կաղամբ
Կաղամբը թթվում է կաթնաթթվային մանրէների միջոցով, որոնք կատարում են բնական պրեբիոտիկների դեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Հայտնի է, որ թթու կաղամբը վիտամինների պահեստ է։ Պարզվել է նաև, որ թթու կաղամբի հյութը ևս շատ օգտակար է, գրում է գերմանական Focus պարբերականը:
Կաղամբը հարուստ է ոչ միայն վիտամին C - ով, այլև վիտամին K-ով, որը բարելավում է արյան մակարդելիությունը: Նրա մեջ պարունակող B12-ն ապահովում է նյարդային համակարգի առողջությունը։ Թթու կաղամբ նաև հարուստ է բետա-կարոտինով։
Բժիշկ Մյասնիկովն ասել է` ում են հակացուցված հակաբիոտիկները
Բացի այդ, թթու կաղամբը պարունակում է մեծ քանակությամբ հանքային նյութեր` նատրիում, կալիում, մագնեզիում և կալցիում: Իսկ մթերքում պարունակվող կաթնաթթուն օգտակար է աղիների համար։
Կաղամբը թթվում է կաթնաթթվային մանրէների միջոցով, որոնք կատարում են բնական պրեբիոտիկների դեր: Դրանք ամրապնդում են մարդու իմունային համակարգը և բարելավում մարսողությունը։
Բացի այդ, թթու կաղամբն ու դրա հյութը պայքարում են փորկապության դեմ։ Սակայն, կարևոր է պահել չափն ու չչարաշահել թթվի ջրի կիրառումը։ Խորհուրդ է տրվում մեկ օրվա մեջ մեկ փոքրիկ բաժակից ավելի թթվաջուր չխմել։