ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. «Սպուտնիկ V» պատվաստանյութը պաշտպանում է կորոնավիրուսի բոլոր տեսակներից, այդ թվում ՝ «Դելտա» մանրէահիմքի նոր տեսակից, ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:
Հոկտեմբերի 26-ին հայտնի էր դարձել, որ «Դելտա» շտամի AY.4.2 տեսակով վարակվելու երեք դեպք է գրանցվել Մոսկվայում ու Մոսկվայի մարզում։
««Սպուտնիկ V» պատվաստանյութն արդյունավետ է բոլոր տարբերակների դեմ, որոնցից ոչ մեկն ավելի համաճարակային չի դարձել, քան նախնական տարբերակը»,-ասել է Գինցբուրգը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք «Սպուտնիկ V»- ն արդյունավետ կլինի «Դելտայի» նոր տեսակի դեմ:
Ավելի վաղ բրիտանական առողջապահական գործակալությունը (UK Health Security Agency, UKHSA) հայտնել էր, որ AY 4.2-ը «Դելտայի» համեմատ կարող է տարբերվել տարածման ավելի բարձր տեմպերով: