Սերգեյ Աղաջանյանն ավտոշարասյունը շարժել է տեղից և համաշխարհային ռեկորդ սահմանել. տեսանյութ

Աղաջանյանը խոստովանել է, որ մոտ երկու տարի պատրաստվել է նոր ռեկորդին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի Լյուբերեցի քաղաքում բնակվող Սերգեյ Աղաջանյանը 53 տոննա 600 կիլոգրամ քաշով ավտոշարասյունը 4,8 մետր շարժել է տեղից և համաշխարհային ռեկորդ սահմանել:
Ավտոշարասյունը բաղկացած է եղել 41 տոննա կշռողMAN ավտոբուսների քարշակից ու 12 տոննա կշռող ավտոբուսից: Այդ ընթացքում նա փչել ու պայթեցրել է բժշկական ջերմակը։
Աղաջանյանը խոստովանել է, որ մոտ երկու տարի պատրաստվել է այդ ռեկորդին։
«Խնդիրը հեշտ չէր։ Բայց օրգանիզմը ժամանակի ընթացքում վարժվում է նման ծանրաբեռնվածությանը», - ասել է նա լրագրողներին։
Սերգեյն իր հաղթանակը նվիրել է երիտասարդներին:
«Լավ կլիներ` նշեինք Ալեքսանդր Նևսկու՝ ականավոր զորավարի ու պետական գործչի 800-ամյակը։ Կոչ եմ անում երիտասարդներին հիշել իրենց ակունքները, իրենց արմատներն ու սպորտով զբաղվել», - ավելացրել է նա:
Նա հայտնել է, որ հաջորդ անգամ օդային տրանսպորտային միջոցներով է ռեկորդ սահմանելու։
Հաղթում ենք. փոքրիկ Դավիթը երկու մատով մեքենա է քաշում հանուն հայրենիքի. տեսանյութ
Սերգեյ Աղաջանյանը «Ռուսաստանի ուժային էքստրիմի ֆեդերացիայի» առաջատարն է ու մերձմոսկովյան «Ռոսմոլսպորտի» նախագահը: Անցած անգամ նա համաշխարհային ռեկորդ էր սահմանել՝ ավելի քան 16 տոննա ինքնաթիռ քաշելով։
Վանաձորցի հրշեջ-փրկարարը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել