Քանի՞ օրում անձը կկարողանա ՀՀ քաղաքացիություն ստանալ. օրենքում փոփոխություններ կլինեն

Անձնագիր
Կառավարությունն առաջարկել է լրացումներ և փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը կրճատել՝ 6 ամսվա փոխարեն սահմանելով 90 աշխատանքային օր:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեցին 58, ձեռնպահ` 23 պատգամավորներ։
Նախագծով առաջարկվում է նաև ՀՀ-ում մշտապես բնակվող ազգությամբ հայերի և նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիության ճանաչման դիմում ներկայացնելու՝ օրենքով սահմանված ժամկետը երկարաձգել մինչև 2023-ի դեկտեմբերի 31-ը: Նախատեսվում է նաև ՀՀ քաղաքացի հանդիսացող չափահաս զավակներ ունեցող անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու իրավունք վերապահել` առանց ՀՀ-ում 3 տարի մշտական բնակության և հայերենով բացատրվելու կարողության պահանջի:
Ո՞ւմ է վերաբերելու 2 տարով անձնագիր ստանալու դրույթը. փոխոստիկանապետը մանրամասներ հայտնեց