Պուտինն ու Ջոնսոնը քննարկել են Աֆղանստանի թեման․ ՆԱՏՕ-ի խիղճն արթնացե՞լ է

Ջոնսոնն ու Պուտինը
Զրույցի ընթացքում ակնհայտ է եղել Միացյալ Նահանգների շահը, որը չի հավատում 20 տարվա ռազմական գործողություններից հետո ջախջախիչ պարտությանը։
Sputnik
Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան
Աֆղանստանը՝ «ամերիկյան երազանքի» կործանման այս վառ օրինակը, շարունակում է հավաքական Արևմուտքին շփոթեցնել անվտանգության անկանխատեսելի սպառնալիքներով: Եվ Լոնդոնը, ըստ էության, Մոսկվային է փոխանցում Վաշինգտոնի մտահոգությունը, որը կորցնում է մարտական գործողությունների գոտիների վերահսկողությունը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հոկտեմբերի 25-ին քննարկել են Աֆղանստանում տիրող իրադրությունը: Ընդ որում` Պուտինը պատմել է թալիբների հետ վերջերս «մոսկովյան ձևաչափով» կայացած խորհրդակցությունների մասին (Ռուսաստանի, Չինաստանի, Պակիստանի, Իրանի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչների մասնակցությամբ), իսկ Ջոնսոնը մտահոգություն է հայտնել «Թալիբանի» հնարավոր ճանաչման կապակցությամբ:
Նոր ահաբեկչություն Քաբուլում, մարտեր Բաղլանում․ թալիբները չեն վերահսկում Աֆղանստանը
Զրույցի ընթացքում ակնհայտ է եղել Միացյալ Նահանգների շահը, որը չի հավատում 20 տարվա ռազմական գործողություններից հետո ջախջախիչ պարտությանը, տառապում է թալիբների ցինիկ «աքացու» պատճառով և լրջորեն վախենում է վերածնված «խալիֆայության» համաշխարհային ճանաչումից։
Աֆղանստանի ինքնիշխանության հանդեպ անվերապահ հարգանքով հանդերձ նոր իշխանության միջազգային ճանաչումը դեռ հեռու է։ Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից «Թալիբանին»* հանելու մասին որոշումը պետք է ընդունվի ՄԱԿ-ի մակարդակով, և դրա համար թալիբները պետք է հարաբերություններ հաստատեն բոլոր էթնիկ և կրոնական խմբերի, բոլոր քաղաքական, հասարակական կազմակերպությունների հետ:
Ինչու F-35 կործանիչը հայտնվեց վատագույն ամերիկյան ինքնաթիռների հնգյակում
Ցավոք, Աֆղանստանը հեռու է այնտեղ բնակվող ութսուն ժողովուրդների և ազգությունների միջև խաղաղությունից ու համաձայնությունից և չի ազատվել ահաբեկչությունից: Ժամանակավոր կառավարությունը չի կարողանում հաղթահարել տնտեսական մարտահրավերներն ու անվտանգության սպառնալիքները «Իսլամական պետության» կողմից։
Պոտենցիալ սպառնալիքների չեզոքացումը հատուկ նշանակություն ունի․ Պուտինը` Աֆղանստանի մասին
Տաջիկստանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Շերալի Միրզոն հոկտեմբերի 24-ին ասել է, որ վերջին ամիսների իրադարձությունները հանգեցրել են Աֆղանստանում ռազմաքաղաքական իրադրության դեգրադացիայի, այդ երկրում տիրող իրավիճակը նա աղետալի է անվանել։ Եվ նա չի չափազանցրել։
Աֆղանստանը փաստացի մասնատված է թալիբների և այլ ահաբեկչական խմբավորումների, ինչպես նաև Մասուդ Կրտսերի ղեկավարությամբ դիմադրության ճակատի վերահսկողության գոտիների:
Պահպանվում է Կենտրոնական Ասիայի երկրներ գրոհայինների ներխուժման սպառնալիքը։ Պատահական չէ, որ ՀԱՊԿ-ը Աֆղանստանի սահմանների մոտ՝ Տաջիկստանի և Ուզբեկստանի տարածքում, հատուկ զորավարժությունների շարք անցկացրեց վեց պետությունների զինծառայողների մասնակցությամբ:

Անվտանգության գոտի

«Մոսկովյան ձևաչափով» հանդիպման ժամանակ թալիբները պնդել են, որ վերահսկում են Աֆղանստանի ողջ տարածքը: Օտարերկրյա գործընկերներին նոր իշխանության գործունակությունն ու արդյունավետությունը համոզելու փորձն այնքան էլ համոզիչ չէ։
Թալիբները չեն կարողանում ապահովել երկրի խաղաղ բնակչության անվտանգությունը և նույնիսկ իրենք իրենց պաշտպանել չեն կարողանում. տարբեր նահանգներում շարունակվում են ահաբեկչություններն ու փոխհրաձգությունները «Իսլամական պետության» (որը չի ճանաչում պետական սահմանները) մրցակից ջոկատների հետ:
Ի՞նչ են մտածում եվրոպացիները Աֆղանստանում ԱՄՆ-ի գործողությունների մասին․ հարցում
Հոկտեմբերի 26-ին զինված թալիբները կրակոցներով ցրել են Քաբուլում ավիադրամարկղերի մոտ հավաքված մարդկանց, կան վիրավորներ։ Կանայք առանձին խնդիրների են բախվել, բայց այդ մասին՝ քիչ հետո։
Անցած շաբաթ ԻՊ-ի գրոհայինները Ջելալաբադում երկու անգամ հարձակվել են թալիբների ավտոմեքենաների վրա, պայթեցրել էլեկտրահաղորդման գծի հենարանները, որպեսզի հոսանքազրկեն Քաբուլն ու մյուս նահանգները (ավելի վաղ ահաբեկչության և իշխանությունների վարկաբեկման նման մարտավարություն էին որդեգրել հենց թալիբները): «Վիլայաթ Խորասանը»* պատրաստ է պայքարել իշխանության և ազդեցության համար. կիրակի Հերաթում թալիբների և ԻՊ-ի զինյալների միջև փոխհրաձգության հետևանքով 17 մարդ է մահացել, այդ թվում՝ կանայք և երեխաներ:
ԱՄՆ-ի գերձայնային ձախողումը․ երբ հրթիռը չի աշխատում նույնիսկ մեծ գումարների դիմաց
Նույն օրը ԻՊ–ի սև դրոշները բարձրացվեցին Ուրուզգան նահանգում, որտեղ տեղի բնակիչներին առաջարկում էին ԻՊ-ի շարքերը մտնել 30 հազար աֆղանիի (340 դոլար) դիմաց․ աֆղանցիների համար դա բավական մեծ գումար է: Ըստ Afghanistan.ru –ի տեղեկությունների՝ Հերաթում «Իսլամական պետությանն» է միացել մոլլա Աբդուլ Մանան Նիյազին հավատարիմ թալիբների մի զգալի խումբ:
Երկրում իրավիճակը վատթարանում է տարբեր ուղղություններով, և անգամ Չինաստանի արտաքին գործերի զուսպ նախարար Վան Ին Դոհայում հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած բանակցությունների ընթացքում թալիբներին ուղիղ կոչ արեց շիտակություն ցուցաբերել, պաշտպանել կանանց և երեխաների օրինական իրավունքները, միավորել բոլոր էթնիկ խմբերը։ Հաջորդ օրը թալիբները Քաբուլում ցրեցին կանանց բողոքի ցույցը։
Ավելի վաղ «Թալիբանի» պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլահ Մուջահիդը կարճ խոսել էր իրավունքների մասին․ «Կանայք ապրելու են շարիաթի շրջանակում»։ Շարիաթի իրավակիրառական մեկնաբանություններն իր վրա է վերցրել մոլլաների նեղ շրջանակը, որոնց Աֆղանստանի 40-միլիոնանոց բնակչությունը չի ընտրել և չի լիազորել:
ՀԱՊԿ ուժերը ոչնչացրել են սահմանը հատած «գրոհայիններին»․ Տաջիկստանում զորավարժություններ են
Հարևան երկրում երկարատև մրրկայնության ֆոնին Տաջիկստանի խորհրդարանի ստորին պալատի նախագահ Մահմադտոիր Զոկիրզոդան ՀԱՊԿ-ի գործընկերներին կոչ է արել անվտանգության ամուր գոտի ստեղծել, և Մոսկվան գրեթե անմիջապես պատասխանել է՝ 30 արդիականացված Տ-72Բ3Մ տանկերով ուժեղացնելով 201-րդ ռուսական ռազմակայանը։
Ավելի վաղ «Մոսկովյան ձևաչափով» բանավեճի հավանական ընդլայնման համար ռազմակայանի մոտոհրաձգային ստորաբաժանումները ստացել էին ժամանակակից ԲՄՊ-2-ի խմբաքանակ, «Վերբա» նորագույն շարժական զենիթահրթիռային համալիրներ, ինչպես նաև բարձր հեռահարության ռեակտիվ հրանետներ, «Կոռնետ» հակատանկային հրթիռային համալիրներ, ԱՍՎԿ-Մ «Կորդ» գերհեռահար դիպուկահար հրացաններ, ԱԿ-12 ինքնաձիգներ և այլ սպառազինություն:

ԱՄՆ-ի ավիաբազան Պակիստանում

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի երկրները շարունակում են չգիտակցելիրենց պատասխանատվությունը Աֆղանստանի ապագայի համար, որտեղ կռվել են 20 տարի: Չնայած ամերիկյան զորքերի պարտությանն ու դուրսբերմանը, Վաշինգտոնը չի հրաժարվել տարածաշրջանային խաղացողների հետ աֆղանական սահմանների մոտ «պահեստային օդանավակայան» տեղակայելու վերաբերյալ համաձայնության գալու փորձերից։ Կենտրոնական Ասիայի երկրները բավական կոշտ են ներկայացրել իրենց բացասական դիրքորոշումը, սակայն մեծ է Պակիստանում ԱՄՆ ՌՕՈւ բազայի հայտնվելու հավանականությունը։
Ռուսաստանի մարտական ռոբոտներն ավելի լավն են դարձնում աշխարհը
Թեև Իսլամաբադը հաջողությամբ կարգավորել է թալիբների հետ համագործակցության «ոչ պաշտոնական ուղիները», Պակիստանը և Միացյալ Նահանգները մոտ են Աֆղանստանում ԱՄՆ ռազմաօդային ուժերի մարտական և հետախուզական գործողությունների համար Պակիստանի օդային տարածքն օգտագործելու մասին համաձայնագրի ստորագրմանը, թե ում դեմ՝ ինքնին հասկանալի է: Այդ կերպ Վաշինգտոնը մասամբ փոխհատուցում է պարտության դառնությունը, իսկ Իսլամաբադը Ամերիկայի օգնությունը կստանա ահաբեկչության դեմ պայքարում և Հնդկաստանի հետ հարաբերությունների կառուցման գործում։
ՆԱՏՕ–ի «Steadfast Noon 2021» գաղտնի վարժանքների նպատակը Եվրոպան ոչնչացնելն է
Եթե ամերիկյան ռազմական ավիացիան Աֆղանստանի տարածքը սերտորեն վերահսկելու հնարավորություն ստանա, կասկած չկա, որ 20-ամյա պատմությունը կկրկնվի։ Դա խաղաղ բնակչությանը նոր աղետներ է խոստանում, իսկ Կենտրոնական Ասիայի սահմանակից երկրներին՝ փախստականների նոր հոսքեր։
Թվերը մոտավոր հասկանալու համար հիշեցնենք` ամերիկացիները Աֆղանստանից շուրջ 124 հազար մարդ են տարհանել, միայն Պենտագոնի՝ Հյուսիսային Ամերիկայում գտնվող բազաներում ավելի քան 53 հազար աֆղաններ են գտնվում: Աֆղանստանում իրավիճակի հետագա սրման դեպքում միլիոնավոր մարդիկ փախստական կդառնան։
Ծովային «Ցիրկոնով»՝ ցամաքային թիրախներին. ի՞նչ է դա նշանակում «գործընկերների» համար
Աֆղանստանի Իսլամական Հանրապետության նախկին ղեկավարության ներկայացուցիչներն օրերս հայտարարել են ազգային դիմադրության բարձրագույն խորհուրդ ստեղծելու մասին: Խորհուրդը համաքաղաքացիներին կոչ է արել պատրաստվել ներքին բռնապետության, օտարերկրյա ագրեսիայի և օկուպացիայի դեմ դժվարին և երկարաժամկետ դիմադրության: Աֆղանստանում «բոլորը բոլորի դեմ» պատերազմը խոստանում է երկարատև լինել։
*ահաբեկչական կազմակերպություն, արգելված է ՌԴ-ում և մի շարք այլ երկրներում
Ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram ալիքին հետևեք հետևյալ հղումով` https://t.me/AKhrolenko։