Միայն մեկ գիշեր. Giorgio Armani-ի նորաձևության ցուցադրությունը` Դուբայում

Giorgio Armani-ն հատուկ ցուցադրություն էր կազմակերպել Դուբայում։ Այն, ինչպես միշտ շքեղ էր, բայց ընդամենը մի երեկո տևեց։ Շոուն հենց այդպես էլ կոչվում էր՝ One Night Only։
Sputnik
Դուբայում կայացած Giorgio Armani-ի հատուկ ցուցադրության հագուստի, զգեստների համար օգտագործվել է փայլուն մետաքսե գործվածք․ շարժման մեջ իրերը վերածվում էին հոլոգրամի: Կային նաև թավշյա բաճկոններ, մարգարտյա ցանցով թիկնոց ու շերտավոր զգեստներ, որոնց գործվածքը պոլիէթիլենային էր հիշեցնում։ Այդ հագուստը շատ տպավորիչ էր բեմի վրա։
Ի սկզբանե One Night Only շոուն նախատեսված էր անցկացնել 2020 թվականի նոյեմբերին, բայց այն հետաձգվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով: