Լարսի ճանապարհը մի քանի ժամ փակ է եղել բոլոր տեսակի մեքենաների համար

Ճանապարհը փակել էին շինարարական աշխատանքների պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանից դեպի Ռուսաստան տանող Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհի 107-րդ կմ-ում երթևեկությունը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար արգելված է եղել այս գիշեր՝ ժամը 01:00-ից մինչև 04:00-ն: Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը։
Նշվում է, որ երթևեկությունը փակելու անհրաժեշտությունն առաջացել է հորատման սարքավորման տեղադրման համար կոնվեյերի մոնտաժման աշխատանքների պատճառով: Այն անհրաժեշտ է Խաչի լեռնանցքում 9 կիլոմետրանոց թունելի կառուցման համար։
Հիշեցնենք` Վրաստանում նոր ճանապարհի կառուցման նախագիծ է իրականացվում, որը կդառնա Ռուսաստանի հետ կապող Ռազմավիրական ճանապարհի այլընտրանքը:
Վրաստանը սկսում է Լարս տանող թունել կառուցել. ինչ կփոխվի հայ բեռնափոխադրողների կյանքում
Նախագծի էությունն այն է, որ այսօր գործող մայրուղու մի հատվածը ձմռան շրջանում վտանգի է ենթարկվում ձնահոսքի պատճառով, ինչի պատճառով տարվա մեջ շուրջ 100 օր ճանապարհը կարող է փակ լինել: 22,7 կմ երկարությամբ նոր շրջանցիկ հատվածը՝ 6 կամրջով և 5 թունելով, գործելու է ամբողջ տարվա ընթացքում, իսկ վարորդներն այլևս երկար ժամանակ փակված չեն մնալու Վերին Լարս անցակետում:
Իրանն ու Հայաստանը մտադիր են Վրաստանի տարածքով նոր տարանցիկ երթուղի ստեղծել
Նախագծի ընդհանուր արժեքը շուրջ 400 մլն դոլար է: Իրականացման համար վարկային գումարներ են հատկացրել Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), Վրաստանի կառավարությունը նույնպես ներդրում է արել շինարարության մեջ:
Նախագծի նախատեսվում է ավարտին հասցնել 2024 թվականին։
Սաակաշվիլին, Վրաստանի սահմանը հատելիս, բեռնատարում նկարել է ինքն իրեն. տեսանյութ