Իսկապես ուժեղ փաթեթ ենք ներկայացրել ՄԱԿ-ում. Միրզոյանը` ՀՀ–ն ընդդեմ Ադրբեջանի հայցի մասին

Արարատ Միրզոյանը հայտնեց` երբ տեղեկություն կլինի ՄԱԿ–ում ՀՀ–ի ներկայացրած հայցի առնչությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ–ն ներկայացնող թիմը մասնագիտական և բովանդակային առումով իսկապես ուժեղ փաստաթղթերի փաթեթ ու հայց է ներկայացրել ՄԱԿ-ում։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն` անդրադառնալով ՄԱԿ–ի միջազգային դատարան ներկայացված «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործին։

«Այս գործընթացն իսկապես կարևոր է, սակայն քանի որ խոսքը դատական գործընթացի մասին է, ուստի չէի շտապի մեկնաբանություններ անել։ Նախնական արդյունքների մասին կտեղեկանանք նոյեմբերին, այդ թվում` անհապաղ միջոցների կիրառման կամ չկիրառման վերաբերյալ»,–ասաց Միրզոյանը։

Նրա խոսքով` Ադրբեջանն ի վերջո հեռացրել է մանեկեններին և սաղավարտները տխրահռչակ ռազմավարի պուրակից։ Միրզոյանը շեշտեց` ակնհայտ էր, որ այդ պուրակը հայատյացության ամենացայտուն դրսևորումն էր։
Բաքվի «Ռազմավարի պուրակը» պետք է փակվի․ Մարուքյանի կոշտ ելույթը ԵԽԽՎ-ում
Հիշեցնենք` «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի շրջանակում երկօրյա լսումների ընթացքում Հայաստանը դատարանին էր ներկայացրել իր պահանջները և պատասխանել մյուս կողմի հակափաստարկներին: Դատարանի որոշումը դեռ չի հրապարակվել։
Հաագայում լսումներն ավարտվել են. Բաքվի պահանջը դատարանից մեկն է` մերժել Հայաստանին
Լսումների ավարտին դատարանի նախագահը հայտարարել էր, որ որոշումը կհրապարակվի հնարավորինս սեղմ ժամկետում: