Հայաստանի Հանրապետության սահմանը չի փոխվել. Նիկոլ Փաշինյան

Գեղարքունիք
Վարչապետի խոսքով` հիմա սահմանազատման և սահմանագծման կարիք ունենք, սակայն ՀՀ տարածքը ոչ մի փոփոխություն չի կրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության սահմանը չի փոխվել։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի հարցին, թե ո՞ր սահմանն է Հայաստանն օգտագործում այս պահին ՀՀ սահմանը ֆիքսելու համար, այսինքն` ո՞րն է համարվում ՀՀ սահմանը։
«Հերիք եղավ, բոլ եղավ». Փաշինյանն ընդդիմադիրներին Արցախի թեմայով հանդիպման հրավիրեց
«Հայաստանի սահմանն այն է, ինչ ելնում է 2010-ին ընդունված վարչատարածքային բաժանման մասին օրենքում և ուր նկարագրված է` որտեղ է ավարտվում ՀՀ սահմանը, որտեղից սկսում Ադրբեջանը։ Սա չի նշանակում, որ 100 տոկոսանոց ճշգրիտ է այն, քանի որ Սոթք-Խոզնավար հատվածում Ադրբեջանի ԶՈւ–ն խախտել է մեր սահմանը, իսկ մնացած հատվածում ունենք որոշակի ստատուս–քվո»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` հիմա սահմանազատման և սահմանագծման կարիք ունենք, սակայն ՀՀ տարածքը ոչ մի փոփոխություն չի կրել։ Փաշինյանը հավելեց, որ ԶՈւ–ն էլ առաջնորդվում է այդ տրամաբանությամբ։
Ինչո՞ւ չընդունվեց ՀՀ–Ադրբեջան սահմանային իրավիճակին և սահմանազատմանը վերաբերող նախագիծը
Նշենք, որ վրջին օրերին ակտիվացել են տեղեկություններն այն մասին, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հանրությունից գաղտնի սահմանազատում ու սահմանանշում է իրականացվում։
Ավելի վաղ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ էր լրագրողներին հայտնել, որ տպավորությունն այն մասին, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև սկսվել է սահմանների դեմարկացիան, սխալ է։