«Հայաստանի անունից գնալու ենք Եվրատեսիլ». Կիրկորովն իրեն հա՞յ է համարել

Միխայիլ Գալուստյանի ծննդյան օրը նրա ընկերները հետաքրքիր ձևով են շնորհավորել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հայտնի հեռուստահաղորդավար, շոումեն Գարիկ Մարտիրոսյանը տեսանյութ է տեղադրել Instagram-ի իր էջում, որտեղ ծննդյան օրվա առթիվ շնորհավորում է իր գործընկերոջը` Միխայիլ Գալուստյանին՝ կատարելով Ֆիլիպ Կիրկորովի երգը:
Ռուսական փոփ-երաժշտության արքան նույնպես միանում է Մարտիրոսյանին` երգելով նրա հետ։ Երգի ավարտին նրանց է միանում նաև օրվա «մեղավորը»` Գալուստյանը։
Մարտիրոսյանն իրենց տրիոն անվանել է «Армянушки интернешнл»։ Ի դեպ, Կիրկորովը երգի ընթացքում ասում է, թե իրենց յուրօրինակ տրիոն պատմություն կմտնի։
«Մենք Հայաստանի անունից գնալու ենք Եվրատեսիլ, և վերջապես Հայաստանը կհաղթի այդ մրցույթում»,–հումորով նշում է Կիրկորովը։
«Որքան է խմել Կիրկորովը, որ իրեն հայ է համարել»,–տեսանյութը մեկնաբանել է օգտատերերից մեկը:
«Լիքը գիժ կա մեջները». Գարիկ Մարտիրոսյանը՝ երիտասարդ հումորիստների մասին
Հավելենք միայն, որ տեահոլովակը ավելի քան 115 000 դիտում ունի մի քանի ժամում և հազարավոր մեկնաբանություններ կան՝ հայերի հանդեպ սիրո խոստովանությամբ։