Երևանում խոշոր հրդեհ է բռնկվել. հայտարարվել է բարդության «1 Բիս» կանչ

Հրշեջներ
Սկզբում 4 մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր, այնուհետև ևս երկուսն են միացել մարման աշխատանքներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Արին Բերդի փողոցում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ժամը 13։20-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Արին Բերդի 3/21 հասցեում գտնվող չշահագործվող շինության տանիքում։
Հրազդանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. կա տուժած
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։
Հրդեհ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում. տարհանվել է 60 մարդ