Դիեգո Մարադոնայի տունը վերածվել է պատմական հուշարձանի

Դիեգո Մարադոնա. Արխիվային լուսանկար
Տունը, որտեղ 1960թ. հոկտեմբերի 30-ին ծնվել է Մարադոնան, փոքրիկ մի կառույց է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Լեգենդար արգենտինացի ֆուտբոլիս Դիեգո Մարադոնայի տունը վերածվել է պատմական հուշարձանի։ Տեղեկությունը հրապարակել է ՌԻԱ Նովոստին` հավելելով, որ նման որոշում է կայացրել Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը։
«Ազգային հուշարձան ճանաչել Բուենոս Այրես նահանգի Վիլյա Ֆիորիտո քաղաքում գտնվող Դիեգո Արմանդո Մարադոնայի հայրենի տունը»,–ասված է նախագահի հրամանագրում:
Ինչպես էր Մարադոնան պարում հայկական երաժշտության ներքո ու խմում մեր հավաքականի կենացը
Տունը, որտեղ 1960թ. հոկտեմբերի 30-ին ծնվել է Մարադոնան, փոքրիկ մի կառույց է։ Կառույցում երեք սենյակ է եղել, իսկ դրա կողքին` ֆուտբոլային դաշտ, որտեղ Մարադոնան սկսել է առաջին մարզումները։
Դիեգո Արմանդո Մարադոնան մահացել է 2020 թվականի նոյեմբերի 25-ին` սրտի հանկարծակի կանգի պատճառով: Դիահերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառը թոքերի սուր այտուցն է։