ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի խորհրդարանը վավերացրեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում ԱՊՀ երկրների համագործակցության մասին համաձայնագիրը: Վավերացմանը կողմ քվեարկեց 58 պատգամավոր, 24–ը` ձեռնպահ:
Փաստաթուղթը ստորագրվել է 2018 թվականին։ Դրա ուժի մեջ մտնելը հնարավորություն կտա ՏՏ ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի համար ստեղծել ԱՊՀ երկրների իրավասու մարմինների միջև գործնական փոխգործակցության ժամանակակից իրավական մեխանիզմներ:
Համաձայնագիրը ենթադրում է համագործակցություն նախապատրաստվող կամ կատարված հանցագործությունների և դրանց մասնակից անձանց վերաբերյալ տեղեկատվության փոխանակում, հետաքննությանն աջակցելու հարցում հարցումների կատարում, ինչպես նաև համակարգված գործողությունների անցկացում: