ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախագահի պաշտոնակատար Աշոտ Խաչատուրյանցն ընդգրկվել է Ռուսաստանի ֆուտբոլային միության գործկոմի բյուրոյի կազմում: Տեղեկությունը հայտնում է ՌՖՄ-ի մամուլի ծառայությունը։
Նա փոխարինել է Սերգեյ Պրյադկինին, որը լքել է լիգայի նախագահի պաշտոնը։ Որոշումը հաստատվել է ՌՖՄ-ի գործկոմում։
Հոկտեմբերի սկզբին հայտնի դարձավ ՌՖՄ-ի նախագահ Սերգեյ Պրյադկինի հրաժարականի մասին: 60-ամյա Պրյադկինը գլխավորել է ՌՖՄ-ն 2007 թվականի նոյեմբերից: Հունվարի 16-ին նա վերընտրվել է հնգամյա ժամկետով։
Լիգայի ղեկավարի պաշտոնակատար է ընտրվել ՌՖՄ մրցավարական կոմիտեի ղեկավար Աշոտ Խաչատուրյանցը:
ՌՖՄ-ի նոր նախագահի ընտրությունները նշանակված են նոյեմբերի 22-ին: