ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանցիները Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքի չեզոք գոտուց հափշտակել են նույն քաղաքի 65-ամյա բնակչին պատկանող անասունները։ Տեղեկությունը հայտնում է Արցախի քննչական կոմիտեն։
«Ադրբեջանցիները բացահայտ հափշտակել են 32 գլուխ կով և 13 գլուխ հորթ` առանձնապես խոշոր չափի՝ 12 մլն 370 հազար դրամի վնաս պատճառելով Ճարտարի բնակչին»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ ՔԿ–ի` դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին, հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կողոպուտ, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից):
Նախաքննությունը շարունակվում է: