Վթար Բերդ-Ճամբարակ ճանապարհին. կան զոհեր, ողջ մնացածի վիճակը միջին ծանրության է

«UAZ Patriot» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Տավուշի մարզում` Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 15-րդ կմ–ում, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. կա 3 զոհ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ վթարի մասին ահազանգը Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացել են հոկտեմբերի 25-ին` ժամը 21:39-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 30-րդ կմ-ի մոտակայքում՝ «Քրքրուտ» կոչվող հանդամասում, «UAZ Patriot» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը (մոտ 150 մ)»,–գրում է կայքը:
Փրկարարները Ս․ Բ․-ի դին և տուժած Ն․ Պ․-ին (ծնված 1989 թ.) տեղափոխել են Բերդ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարներն ավտոմեքենայից մոտ 150 մետր հեռավորության վրա հայտնաբերել են Կ․ Պ․-ի (ծնված 1964 թ.) և Ա․ Ա․-ի (ծնված 1981 թ.) դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան։