ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. «Պետականկամերային երաժշտական թատրոն» ՊՈԱԿ-ը վերակազմակերպվում է և միանում է «Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ին:
Պետական կամերային երաժշտական թատրոնն այս մասին գրել է Facebook-ի էջում։
«Մեր թատրոնի շենքում այլևս ներկայացումներ չենք խաղալու: Գործունեության 33 տարվա ընթացքում մեր թատրոնն ունեցել է բազում նվաճումներ, մեծ պրեմիերան, հյուրախաղեր։ Այսօր մենք փակվում ենք»,– նշել են ՊԿԵ թատրոնից։
Թատրոնի շենքի տարածքը կփոխանցվի սիմֆոնիկ նվագախմբին, որպես փորձասենյակ:
Նրանք վստահություն են հայտնել, որ թատրոնի տաղանդաշատ երիտասարդ դերասաններին հանրությունը դեռ առիթ կունենա տեսնել մեծ բեմերում: