Նպաստավոր մթնոլորտ է ստեղծվել Հայաստանի և Ադրբեջանի միջև ամուր խաղաղության համար. Էրդողան

Ռեջեփ Թայիփ Էրդողան
Թուրքիայի նախագահը նծել է, որ «եթե Հայաստանը Ադրբեջանի հետ հարաբերություններում անկեղծ կամք դրսևորի», որևէ խոչընդոտ չի լինի նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման պայման է կրկին նշել Երևանի և Բաքվի կողմից սահմանների փոխադարձ ճանաչումը, հայտնում է Anadolu–ն։
Ըստ նրա` այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև ամուր խաղաղության և հարաբերությունների երկարաժամկետ կարգավորման հասնելու առավել նպաստավոր պայմաններ կան, քան երբևէ։
Զանգեզուրի միջանցքի բացման հարցում մեր վճռականությունն անփոփոխ է. Էրդողանը կայցելի Վարանդա
Էրդողանը նշել է, որ եթե Հայաստանը «Ադրբեջանի հետ հարաբերություններում անկեղծ կամք դրսևորի», որևէ խոչընդոտ չի լինի նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար։
«Անհրաժեշտ է, որ սահմանները որոշվեն և փոխադարձ ճանաչվեն։ Սա է բարիդրացիական հարաբերությունների հիմքը», – ասել է Էրդողանը։
Նա վստահություն է հայտնել, որ «կգա այն օրը, երբ կկարողանան դուրս գալ Զանգեզուրից և մեկնել Ստամբուլ, իսկ տարածաշրջանի դիրքերը, որպես տարանցիկ լոգիստիկ կենտրոն, կամրապնդվեն»։
«Վաղարշակ Հարությունյանը եկավ Սյունիք, ասաց` մինչև վաղը բոլորդ դիրքերից իջնեք». Սարգսյան
Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին այսօր հայտարարել է, որ Բաքուն և Անկարան քայլեր են ձեռնարկում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» նախագծի իրականացման համար, որը Հայաստանի տարածքով Բաքուն կապում է Նախիջևանի հետ։