Հովհաննես Բաչկովը կմենամարտի ադրբեջանցու հետ

Հովհաննես Բաչկով
Եվրոպայի կրկնակի չեմպիոնի ու ադրբեջանցու մենամարտը կկայանա հոկտեմբերի 30-ին
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63.5 կգ) Սերբիայում ընթացող աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչում կմենամարտի ադրբեջանցի Մալիկ Հասանովի հետ: Տեղեկությունը հայտնում է armsport.am–ը։
«Եկել եմ ոսկու համար». Գուրգեն Մադոյանը խոսել է լարվածության ու պատասխանատվության մասին
Հասանովը 1/32 եզրափակիչում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակի է հասել գվատեմալացի Դոնիս Ռեյեսի նկատմամբ ու դուրս եկել հաջորդ փուլ:
Բաչկով-Հասանով մենամարտը կկայանա հոկտեմբերի 30-ին:
Էդուարդ Սպերցյանն ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի խորհրդանշական հավաքականում