ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացի է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հրդեհի վերաբերյալ ահազանգը ստացել է հոկտեմբերի 26-ին` ժամը 17։02-ին։
«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։26-ին, մարվել՝ 17։39-ին»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ նախնական տվյալների` կա մեկ տուժած։