Հակոբ Արշակյանն այսուհետև հանձնաժողով և երկու բարեկամական խումբ կղեկավարի

Հակոբ Արշակյան. Արխիվային լուսանկար
Նա ԱԺ-ի գործընկերների հետ պատրաստվում է միջխորհրդարանական հանձնաժողովների և բարեկամական խմբերի շրջանակներում Հայաստանի շահերն առաջ մղելու համար գործունեություն ծավալել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի խորհրդի որոշմամբ` ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ղեկավարելու է Հայաստան-Հնդկաստան և Հայաստան–Չինաստան բարեկամական խմբերը։ Տեղեկությունը նա հայտնել է Facebook-ի իր էջում։
«Ղեկավարելու եմ նաև ՀՀ ԱԺ և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը»,– նշել է Արշակյանը։
«Ամեն ինչ պետական գաղտնիք են կոչում»․ Թագուհի Թովմասյանը դուրս է եկել փակ քննարկումից
Նա ընդգծել է, որ ԱԺ գործընկերների հետ անելու է առավելագույնը՝ միջխորհրդարանական հանձնաժողովների և բարեկամական խմբերի շրջանակներում, խորհրդարանական դիվանագիտության միջոցով երկկողմ հարաբերություններ զարգացնելու և Հայաստանի շահերն առաջ մղելու համար։