Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ. ՀՀ նախագահն այցելել է Սաուդյան Արաբիա

ՀՀ նախագահն այցելել է Սաուդյան Արաբիա
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի օդանավակայանում Արմեն Սարգսյանին դիմավորել են պետական ամենաբարձր մակարդակով, ինչպես նաև բարձրացվել է ՀՀ պետական դրոշը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պատմական այց է կատարել Սաուդյան Արաբիա։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից և հավելում, որ հոկտեմբերի 26-ը հայ-արաբական հարաբերությունների պատմության մեջ առանձնահատուկ օր կդառնա։
«Հայաստանի անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում, երբ Հայաստանից որևէ պաշտոնյա երբևէ չէր այցելել այդ երկիր, Հայաստանի նախագահը կատարեց պատմական քայլ»,– նշում են նախագահականից։
ՀՀ նախագահն այցելել է Սաուդյան Արաբիա
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի օդանավակայանում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին դիմավորել են պետական ամենաբարձր մակարդակով՝ ի դեմ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի պետնախարար Ադել ալ-Ջուբեյրի, իսկ պաշտոնական արարողակարգի համաձայն՝ օդանավակայանում բարձրացվել էր Հայաստանի Հանրապետության պետական դրոշը: