Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նոր անդամ ունի. ո՞վ է նա

Նրան բաժին է հասել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանի մանդատը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նոր անդամ դարձավ Զարուհի Աղաջանյանը։ Նա վերցրել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին ղեկավար Սուրեն Էյրամջյանի մանդատը։ Այս մասին ավագանու նիստի բացման ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը վայր է դրել մանդատը
Նշենք, որ Էյրամջյանը սեպտեմբերի 14–ին դիմում էր ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին:
Զարուհի Աղաջանյանը Հայաստանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Ռոմանագերմանական լեզուների և դրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս է։ Տիրապետում է հայերեն, իսպաներեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին։
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նոր անդամը նույնպես հրաժարվել է մանդատից
Նշենք, որ այժմ«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն է Արմեն Գալջյանը, քարտուղարը՝ Լևոն Հովհաննիսյանը։