«Եկել եմ ոսկու համար». Գուրգեն Մադոյանը խոսել է լարվածության ու պատասխանատվության մասին

Գուրգեն Մադոյանի հաղթանակից հետո ծափահարում էր նաև մրցակիցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Աշխարհի առաջնությունում Սլովակիայի ներկայացուցիչ Ալջազ Սիռչելյային հաղթելուց հետո բռնցքամարտիկ Գուրգեն Մադոյանն ասել է, որ փոքր-ինչ լարված է եղել մենամարտի ժամանակ։ Նա իր տպավորությունները պատմել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային։
«Հավաքականից առաջին մենամարտը ես անցկացրեցի: Պատասխանատվությունը մեծ էր, ու քանի որ առաջին մենամարտն էր անծանոթ արենայում, մի փոքր լարվածություն կար, բայց հնարավորինս խնդիրը լուծեցի: Կպատրաստվեմ հաջորդ մենամարտին: Ես այստեղ եմ եկել ոսկե մեդալ նվաճելու համար»,– ասել է նա:
Նշենք, որ Մադոյանը Սլովակիայի ներկայացուցչին հաղթեց երեկ։ Բոլոր 3 ռաունդներում մրցավարները առավելությունը տվեցին Մադոյանին: Մադոյանի հաղթանակից հետո ծափահարում էր նաև մրցակիցը։
Հայաստանը չեմպիոն ունի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում
Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցը ներկայացնող բռնցքամարտիկը հոկտեմբերի 28–ին կանցկացնի 2-րդ մենամարտը: Մրցակիցը լեհ Դամիան Դուռկաչն է: Նա մասնակցել է Տոկիոյի օլիմպիական խաղերին և առաջին իսկ մենամարտում պարտություն կրել:
Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանն առանց պայքարի դուրս եկավ հաջորդ փուլ