«Դելտայի» նոր տեսակն ավելի՞ ագրեսիվ ընթացք ունի. Ռոսպոտրեբնադզորի արձագանքը

Ռոսպոտրեբնադզորում համեմատել են «Դելտայով» ու AY.4.2-ով վարակվելու վտանգները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Տվյալներ, որ կորոնավիրուսի «Դելտա» շտամի նոր տեսակը՝ AY.4.2 –ը, հիվանդության ավելի ծանր ընթացք է առաջացնում, կամ որ այն դիմացկուն է հակամարմինների նկատմամբ, գոյություն չունեն։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնի Մարդու հիվանդությունների ախտորոշման նոր մեթոդների մշակման գիտական խմբի ղեկավար Կամիլ Խաֆիզովը:
Կորոնավիրուսի «Դելտա» շտամի պատճառով ՀՀ–ում մահերն ու ծայրահեղ ծանր վիճակներն ավելացել են
Ավելի վաղ բրիտանական առողջապահական գործակալությունը (UK Health Security Agency, UKBA) հայտնել էր, որ AY.4.2 նոր տարբերակը կարող է տարբերվել «Դելտայի» համեմատ տարածման ավելի բարձր տեմպերով: Երեկ հայտնի է դարձել Մոսկվայում ու Մերձմոսկվայում նոր տեսակով վարակման երեք դեպքի մասին:
«Տվյալներ այն մասին, որ նոր վիրուսը հիվանդության ավելի ծանր ընթացք է առաջացնում, կամ որ այն հակամարմինների գործողության դեմ դիմացկուն է, դեռ չկան։ Մեծ Բրիտանիայի առողջապահական մարմինները հրապարակել են նախնական վերլուծության արդյունքները, ու դրանք վստահելի ապացույցներ չեն ներկայացնում, որ VUI-21OCT-01-ի ու սկզբնական «Դելտայի» միջև հոսպիտալացման կամ մահվան ռիսկերի տարբերություն կա», - ասել է Խաֆիզովը:
Բժիշկ Մյասնիկովն ասել է` ում են հակացուցված հակաբիոտիկները
Նա պարզաբանել է, որ այս վերլուծությունը չի արվել արդյունքների վրա ազդող առանցքային այնպիսի գործոնների վրա, ինչպիսիք են տարիքն ու պատվաստման առկայությունը, ուստի արդյունքները պետք է զգուշությամբ մեկնաբանվեն: