ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի՝ Դանիբեկյանին ներկայացված միջնորդությունները։
«Դատական ակտը բողոքարկման ենթակա չէ և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- հայտարարեց դատավորը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փաստաբանները բացարկի միջնորդություն են ներկայացրել Դանիբեկյանին։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այս գործով առանձնապես խոշոր չափերի կաշառքի մեղադրանք է ներկայացվել, իսկ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին՝ փողերի լվացման: