ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը։ ԱԺ–ում հայտարարությունների ժամ էր, և ընդդիմադիր պատգամավորները, ավարտելով իրենց ելույթները, դուրս եկան նիստերի դահլիճից։ Միայն «Հայաստան» դաշինքից Արամ Վարդևանյանն էլ մնացել այնտեղ։
Նշենք, որ ընդդիմադիր պատգամավորներն իրենց ելույթները սկսում կամ ավարտում էին «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանի` այսօր ասած խոսքով, թե Արցախն ուրացողը դավաճան է։
ԱԺ այսօրվա նիստն ավարտվեց։
Հայտնել էինք, որ վերոհիշյալ արտահայտությունն անելուց հետո Գեղամ Մանուկյանին ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հրահանգով անվտանգության աշխատակիցները հեռացրին ԱԺ ամբիոնից։ Ռուբինյանը 20 րոպե ընդմիջում հայտարարեց, քանի որ իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև վիճաբանություն էր սկսվել։