Ամեն օր տեսել եմ` ինչպես ենք անպատրաստ եղել պատերազմին. Քերոբյանը` տոները կրճատելու մասին

Էկոնոմիկայի նախարարն ԱԺ–ին ներկայացրեց կառավարության նախագիծը` ամանորյա տոները կրճատելու առնչությամբ։ Քերոբյանն իր խոսքը սկսեց պատերազմի մասին հիշելով, ավարտեց աշխատելու կոչով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովը պետք է ազդարարի աշխատանքի՝ որպես հաջողության հասնելու միակ հնարավոր ճանապարհի մասին։ ԱԺ հերթական նստաշրջանի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` անդրադառնալով «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին։
Հայտնել էինք, որ սեպտեմբերի 16-ի կառավարության նիստում որոշում է կայացվել Ամանորի և Սուրբ ծննդյան տոները նշել դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը ներառյալ և հունվարի 6-ին։ Մյուս օրերը կլինեն աշխատանքային։

«13 ամիս առաջ հայտարարվեց ռազմական դրություն, ու ես իմ եղբայրների հետ գնացի զինկոմիսարիատ՝ մեկնելու պատերազմ: 44 օրվա ու դրանից հետո ևս 8 օրվա ընթացքում ես ամեն օր տեսել եմ, թե ինչպես ենք մենք անպատրաստ եղել պատերազմին: Թե՛ որպես մարդ, թե՛ որպես բանակ, թե՛ որպես երկիր` մենք չենք կարողացել 26 տարվա ընթացքում ամրապնդել մեր հայրերի հաղթանակն ու ցեմենտել այն», - ասաց նախարարը:

Նրա խոսքով`ամանորյա տոները կրճատելու մասին ներկայացրած նախագիծը ոչ թե զուտ տեխնիկական կամ տնտեսական, այլ քաղաքակրթական նախագիծ է:
«Պետք է անցնենք աշխատանքի»,–իր խոսքն ամփոփեց նախարարը:
ՌԱԴԻՈ
«Ուշացած, բայց ճիշտ որոշում է». տնտեսագետը` Ամանորի տոնական օրերի կրճատման մասին
Նա վստահեցրեց` բոլոր հաշվարկներն արել են, և հյուրանոցներն ու ռեստորաններն ավելի շատ են աշխատելու այդ օրերին, իսկ թե ինչպես` Քերոբյանը չմանրամասնեց։