«Ամեն ինչ պետական գաղտնիք են կոչում»․ Թագուհի Թովմասյանը դուրս է եկել փակ քննարկումից

Թագուհի Թովմասյանը վստահեցնում է, որ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը և ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը պատգամավորների հետ հանդիպմանը որևէ հարցի չեն պատասխանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը դուրս է եկել դահլիճից, որտեղ փակ քննարկում է ընթանում սահմանին տիրող իրավիճակի, ինչպես նաև սահմանազատման աշխատանքների առնչությամբ։ Թովմասյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց` խորը հիասթափված է և չի ուզում տեսնել, լսել այդ խեղկատակությունը։
Ընդդիմության առաջարկով ԱԺ–ում կազմակերպված փակ քննարկմանը ներկա են ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը և ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը:

«Որևէ հարցի պատասխան չի տրվում, և ինչ հարցնում ենք, ասում են՝ պետական գաղտնիք է, անգամ սահմանի երկայնքի չափը չեն հայտնում։ Կարծում եմ`սա ուղղակի արհամարհանք է խորհրդարանի նկատմամբ»,–ասաց Թովմասյանը։

Նրա խոսքով` ինքը հետաքրքրվել է, թե ինչու կահավորված չեն ՀՀ սահմանները, ինչու է հովիվը «դիմավորում» ադրբեջանցիներին։ Ըստ Թովմասյանի` իշխանության տեսակետն է, որ որևէ հարցի հստակ պատասխաններ չտան։
«Վաղարշակ Հարությունյանը եկավ Սյունիք, ասաց` մինչև վաղը բոլորդ դիրքերից իջնեք». Սարգսյան
Ինչ վերաբերում է սահմանազատման աշխատանքներին, ապա, պատգամավորի խոսքով, այս առումով էլ որևէ հստակ պատասխան չեն տրամադրում։
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը դեռ օգոստոսի 17-ին էր առաջարկել սահմանին տիրող իրավիճակի հարցի առնչությամբ փակ քննարկում կազմակերպել։
«Դահլիճից չէ, ամբիոնից հեռացրեք». ԱԺ–ում լարված իրավիճակ է, Մանուկյանի խոսափողն անջատեցին