Սուրեն Պապիկյանն աշխատանքային այց է կատարել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

Սուրեն Պապիկյանն աշխատանքային այց է կատարել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ
ՀՀ փոխվարչապետը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ծանոթացել է կոմբինատի գործունեությանն ու անելիքներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն աշխատանքային այց է կատարել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ։ Տեղեկությունը Պապիկյանը հայտնել է Facebook-ի իր էջում։

«Նկատի ունենալով, որ կառավարությունը ԶՊՄԿ-ի 15 տոկոսի բաժնետերն է` որպես կառավարության ներկայացուցիչներ` ծանոթացել ենք կոմբինատի գործունեությանն ու անելիքներին, ինչպես նաև զրուցել հետագա ընդհանուր ծրագրերի շուրջ»,– գրել է Պապիկյանը:

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն աշխատանքային այց է կատարել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ
Հիշեցնենք` սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերից մեկը` ռուսաստանյան «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը, ՀՀ կառավարությանն է նվիրել իր բաժնեմասի 25 տոկոսը։ Նույն օրը կառավարությունը գրավոր կարգով որոշում էր կայացրել նվիրատվությունն ընդունելու մասին։
Քանի որ «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ–ին պատկանում է կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը, այս գործարքի արդյունքում ՀՀ կառավարությունը դարձել է կոմբինատի 15 տոկոսի բաժնեմասի սեփականատերը։
Ի՞նչ է խոստանում ռուսական կողմը Զանգեզուրի կոմբինատի բաժնետոմսերի դիմաց
Հոկտեմբերի 6-ին ԱԺ–ում անդրադառնալով հիշյալ գործարքին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ռուսական այդ ընկերությունը կառավարության հետ գործարքի դիմաց ստանձնել է ՀՀ–ում պղնձաձուլարանի կառուցման պարտավորություն և բանակցություններ է վարում ՀՀ–ում նոր ատոմակայան կառուցելու մասին։
ՌԱԴԻՈ
Անհասկանալի և մութ գործարք. ինչո՞ւ է «Զանգեզուր մայնինգը» դատի տվել վարչապետի աշխատակազմին
«Զանգեզուր մայնինգը» դատի է տվել վարչապետի աշխատակազմին ու նրան բաժնետոմսեր նվիրողին