Սիրիայում ռուս զինվորականների շարասյան առջև ինքնաշեն ռումբ է պայթել

Ռուսական ռազմական ոստիկանությունը Սիրիայում
Սարքը, ամենայն հավանականությամբ, հեռավար կառավարմամբ է պայթեցվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. Սիրիայի մայրուղիներից մեկում ինքնաշեն պայթուցիկ սարք է պայթել ռուսական ռազմական ոստիկանության շարասյան առջև: Ըստ ՌԻԱ Նովոստիի` տեղեկությունը հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի փոխծովակալ Վադիմ Կուլիտը։
Նրա խոսքով՝ զինվորականները չեն տուժել։
Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ ժամը 08:55-ին, Դերյա նահանգում M-5 մայրուղու պարեկության ժամանակ:
Սիրիայում զրահատեխնիկայի շարասյուներն ընթանում են Էրդողանի զորքերին ընդառաջ. տեսանյութ
Ըստ երևույթին, սարքը հեռավար կառավարմամբ է պայթեցվել։
Թուրքիան ուզում է երկարաձգել ռազմական ներկայության ժամկետը Սիրիայում, Իրաքում և Լիբանանում