ՊՆ զորամիավորումներից մեկում եռօրյա զորավարժություն է մեկնարկել

Զորավարժություն
Տանկային ստորաբաժանումները կասեցրել են պայմանական հակառակորդի գրոհը, հետո անցել են հարձակման։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Այսօր N զորամիավորումում մեկնարկել է եռօրյա ցուցադրական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` տանկային ստորաբաժանումները մարտավարական բարդ պայմաններում կասեցրել են պայմանական հակառակորդի գրոհը, այնուհետև անցել հարձակման՝ ոչնչացնելով կրակակետերն ու կարևոր նշանակության օբյեկտները, ռազմական տեխնիկան ու կենդանի ուժը՝ հնարավորություն տալով մոտոհրաձգային ստորաբաժանումներին զբաղեցնելու նպաստավոր դիրքեր։
N զորամիավորումում մեկնարկել է եռօրյա ցուցադրական զորավարժություն
Պատերազմից հետո առաջին անգամ. ինչի՞ մասին են վկայում հայ–ռուսական խմբավորման զորախաղերը
Վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել ստորաբաժանումների ներդաշնակման հմտություններն ու պատրաստության մակարդակը։
Հայ-ռուսական միացյալ զորախումբը զորավարժություններ անցկացրեց Սյունիքում. տեսանյութ