«Պատվաստված» վարակակիրների մեծ մասը գնել է հավաստագրերը․ Ալեքսանդր Գինցբուրդ

Համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի տնօրենի խոսքով՝ արյան մեջ պատվաստանյութի պարունակությունը կարելի է ստուգել հատուկ անալիզի միջոցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Երբ «Սպուտնիկ V»-ով իբր պատվաստված մարդիկ ծանր հիվանդանում են, ուրեմն նրանք, որպես կանոն, կեղծված հավաստագրեր են գնել։ «Կոմսոմոլսակա պրավդա» թերթի հետ զրույցում այդ մասին ասել է Գամալեայի անվան Համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։
Հայաստանը «Մոդեռնա» ընկերության 620 400 դեղաչափ պատվաստանյութ կստանա
Գիտնականը պարզաբանել է, որ հատուկ անալիզի օգնությամբ հնարավոր է ստուգել` մարդն իսկապես պատվաստվել է «Սպուտնիկով», թե ոչ։ Եվ հիվանդության ծանր դեպքերի ժամանակ արված անալիզի պատասխանը մատնանշում է, որ հավաստագրերը կեղծում են։
Մասնագետի կարծիքով՝ ծանր հիվանդացածների 80 տոկոսը, որոնք իբր պատվաստվել են, իրականում պատվաստանյութ չեն ստացել, այլ պարզապես գնել են հավաստագիրը։
Հայտնի է` Հայաստանում քանի մարդ է արդեն պատվաստվել COVID-19-ի դեմ