«Պապայի տղա». Սարո Թովմասյանը երրորդ անգամ հայր է դարձել

Սարո Թովմասյան
Երգիչը հազվադեպ է իր անձնական կյանքի մասին գրառումներ անում, և նրա հրապարակած լուսանկարը բուռն արձագանքի է արժանացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Հայտնի երգիչ Սարո Թովմասյանը երրորդ անգամ հայր է դարձել։ Երգիչը տեղեկությունը հայտնել է Instagram–ի իր էջում և լուսանկար հրապարակել։ Կադրում երևում է նորածնի թաթիկը։
«Պապայի տղա, բարի գալուստ, ախպերս»,- լուսանկարին կից գրել է երիտասարդ հայրիկը։
Նրա երկրպագուները բազմաթիվ շնորհավորանքներ են գրել։
«Աչքներդ լույս։ Շնորհավոր, Սարո ջան, առողջ բալիկ մեծանա։ Հրաշալի նորություն»,–գրել են նրանք։
Սիլվա Հակոբյանը դստեր հետ է փչել իր ծննդյան տորթի մոմերը
Նշենք, որ Սարո Թովմասյանը հազվադեպ է խոսում իր անձնական կյանքի մասին։ Ընդամենը տարիներ առաջ հանրությունն իմացավ, որ երգիչն ամուսնացած է։ Մի առիթով երգչուհի Նանան Facebook-ի իր էջում զույգի հետ լուսանկար էր հրապարակել
Սարոն ու կինը` Տաթևը, ևս երկու դուստր ունեն։
«Կյանքիս հետ». Լիլիթ Հովհաննիսյանը Յանի հետ լուսանկար է հրապարակել