Օդի ջերմաստիճանը կնվազի 8-11 աստիճանով. եղանակի տեսություն

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը ներկայացնում է այսօրվա եղանակային կանխատեսումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի տարածքում հոկտեմբերի 25-ի կեսօրից հետո, 26-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:
Եղանակի կանխատեսում
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-27-ն աստիճանաբար կնվազի 8-11 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 25-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև:
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում սպասվում է ցերեկը՝ +16-ից +18, երեկոյան՝ +12-ից +14 աստիճան։