Նաբերեժնիե Չելնի քաղաքի բնակելի շենքում պայթյուն է որոտացել․ տեսանյութեր դեպքի վայրից

Նախնական տվյալներով՝ հինգ մարդ է տուժել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. Նաբերեժնիե Չելնի քաղաքի բնակելի շենքում պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
ՌԻԱ Նովոստիի տվյալներով՝ գազային խառնուրդի պայթյունը տեղի է ունեցել հինգհարկանի շենքում, վնասվել են շինության չորրորդ ու հինգերորդ հարկերի միջև եղած ծածկերը:
Գործակալության աղբյուրի խոսքով՝ պայթյուն է եղել չորրորդ հարկի բնակարանում։
«Իզվեստիայի» տեղեկություններով՝ պատահարի հետևանքով հինգ մարդ է տուժել:
Դեպքի վայր են մեկնել արտակարգ ծառայությունների ու շտապօգնության մեքենաները: