Հայտնի է` Հայաստանում քանի մարդ է արդեն պատվաստվել COVID-19-ի դեմ

Պատվաստանյութ. Արխիվային լուսանկար
Պատվաստումների գործընթացը շարունակվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հոկտեմբերի 24-ի դրությամբ` կատարվել է 677032 պատվաստում։
Դրանցից առաջին դեղաչափ ստացել է 466785 մարդ, երկրորդ դեղաչափ` 210247։
Հայաստանում կորոնավիրուսի թեստերի պակաս կլինի՞
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած որոշման համաձայն` գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու հավաստագիր կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք, կամ էլ բժշկական տեղեկանք այն մասին, որ պատվաստվելու համար աշխատակիցը ունի հակացուցումներ։
Նշենք, որ COVID-ով հիվանդացած և բուժված մարդը 90 օր ազատվում է ՊՇՌ թեստ հանձնելու կամ պարտադիր պատվաստվելու պահանջից: Այսինքն` նախորդ 90 օրվա մեջ հիվանդացած անձինք բացառություն են։
Նրանք թեստ չեն հանձնելու ու չեն պատվաստվելու։
Արցախում կորոնավիրուսով հիվանդներից 14-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստում են «Սպուտնիկ V», «AstraZeneca», «Sinopharm», «Coronavac», «Moderna» պատվաստանյութերով։