Հայաստանում 1 օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել

Երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզի Տաշիր, Ալավերդի քաղաքներում և Մեծավան գյուղում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Այսօր Հայաստանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել Շիրակի մարզի Բավրա գյուղի մոտակայքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Ժամը 21:00-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստան-Վրաստան սահմանային գոտում` Բավրա գյուղից 8 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ եր գրանցել» նշված է հաղորդագրությունում:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում, Լոռու մարզի Տաշիր, Ալավերդի քաղաքներում և Մեծավան գյուղում 2-3 բալ ուժգնությամբ:
Հիշեցնենք` այսօր Բավրայի մոտ երկրաշարժ էր գրանցվել նաև ժամը 16։57-ին։