«Եռաբլուրում» գնդապետներ Շաքարյանին ու Սարգսյանին նվիրված հիշատակի արարողություն էր

Սերգեյ Շաքարյանը զոհվել է հոկտեմբերի 25-ին, իսկ Արթուր Սարգսյանը` հոկտեմբերի 28-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. «Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Սարգսյանի և Արցախի հերոս, Պաշտպանության բանակի գնդապետ Սերգեյ Շաքարյանի մահվան տարելիցին նվիրված հիշատակի արարողություն: Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցը, բարձրաստիճան զինվորականներ, մարտական ընկերներ և հարազատներ: Նրանք հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհված զինծառայողների հիշատակին և ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին»,– տեղեկացնում են գերատեսչությունից։
«Եռաբլուրում» գնդապետներ Շաքարյանին ու Սարգսյանին նվիրված հիշատակի արարողություն էր
Անցկացվել է հոգեհանգստի կարգ, ներկայացվել են զոհված զինվորականների անցած հերոսական մարտական ուղին և կատարած սխրանքը։
Նշենք` Սերգեյ Շաքարյանը զոհվել է 2020 թվականին` 46 տարեկանում. նրա մահվան մասին հայտնել էին նոյեմբերի 2-ին։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից Շաքարյանը հոկտեմբերի 4-ին պարգևատրվել է «Ոսկե արծիվ շքանշանով` արժանանալով «Արցախի հերոս» կոչմանը։
ՊՆ զորամիավորումներից մեկում եռօրյա զորավարժություն է մեկնարկել
Արթուր Սարգսյանը ՊԲ հրամանատարի տեղակալի պաշտոնում էր նշանակվել 2020 թվականի հուլիսին։ Վերջինս զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 28-ին։