Բուհերը հեռավարի կանցնե՞ն. առողջապահության նախարարությունը նման առաջարկ է ներկայացրել

Քննություն. Արխիվային լուսանկար
Առողջապահության նախարարությունը ԿԳՄՍՆ–ին երկու առաջարկ է ներկայացրել` երկրում կորոնավիրուսով հիվանդացության տվյալներով պայմանավորված։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկ է ներկայացրել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ բուհերում հեռավար կրթության անցնելու վերաբերյալ: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։
«ԿԳՄՍՆ–ին առաջարկել ենք դպրոցներում արձակուրդները ևս մեկ շաբաթով երկարացնել, ինչպես նաև բուհերում դասերը կազմակերպել հեռավար»,- ասաց Խաչատրյանը։
Գնա՞լ դպրոց, թե՞ վարակվել կինոյում. հեռավար ուսուցման անցնելու տարբերակը բացառված չէ
Նշենք, որ առողջապահության նախարարությունը նման առաջարկով է հանդես եկել` երկրում կորոնավիրուսով հիվանդացության տվյալներով պայմանավորված։
Ի դեպ, եթե որևէ դպրոցում ուսուցիչների և աշակերտների շրջանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվը 14 օրվա կտրվածքով 10 տոկոս և ավելին է լինում, այդ կրթահամալիրում հեռավար ուսուցման են անցնում։
Հայաստանում կորոնավիրուսի թեստերի պակաս կլինի՞
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1184-ով և դարձել 296 552: