Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանն առանց պայքարի դուրս եկավ հաջորդ փուլ

Արթուր Բազեյան
Կշռման արարողության ժամանակ մրցակցի քաշը թույլատրելիից շատ է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող աշխարհի առաջնությունում բռնցքամարտիկ Արթուր Բազեյանն անցավ հաջորդ փուլ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
«Կշռման արարողության ժամանակ նրա մրցակցի քաշը թույլատրելիից շատ է եղել, և մեր մարզիկին հաղթանակ կշնորհվի»,– նշված է հաղորդագրության մեջ։
Բազեյանի մրցակիցը եղել է պուերտոռիկացի Յան Պիզարո Ռիվերայը։
Հայաստանը չեմպիոն ունի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում
Հաջորդը պայքարի դուրս կգա Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` Գուրգեն Մադոյանը, որը եզրափակիչում կմենամարտի սլովակ Ալյազ Սիրցելիի հետ։
Հայաստանը երրորդ տեղն է գրավել բռնցքամարտի ԵԱ առաջնության թիմային հաշվարկում