Ադրբեջանում պահեստազորայինների ռազմական հավաքներ են

Ադրբեջանցի զինծառայողների վարժանքներ. Արխիվային լուսանկար
Պահեստազորայիններին կծանոթացնեն զենքի և ռազմական տեխնիկայի ժամանակակից նմուշներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանում այսօրվանից կանցկացվեն պահեստազորայինների ռազմական ուսումնական հավաքներ, հայտնում են տեղական ԶԼՄ-ները` հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը:
Նշվում է, որ պահեստազորում գտնվող զինապարտների ներգրավմամբ վարժական հավաքների հիմնական նպատակը նրանց մարտական պատրաստության, գիտելիքների և հմտությունների բարձրացումն է:
ՀԱՊԿ ուժերը ոչնչացրել են սահմանը հատած «գրոհայիններին»․ Տաջիկստանում զորավարժություններ են
«Զորավարժությունների ընթացքում զինապարտները կծանոթանան զենքի և ռազմական տեխնիկայի ժամանակակից նմուշներին, ինչպես նաև կուսումնասիրեն դրանց շահագործման կանոնները»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ռազմական հավաքները կտևեն մինչև նոյեմբերի 6-ը: