ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik. «Ժանգ» ֆիլմի նկարահանումների ժամանակ ողբերգական պատահարի օրը զենքերի համար պատասխանատու ռեկվիզիտորին փոխարինել է աշխատակիցներից մեկը, տեղեկացնում է The New York Post-ը։
Պարբերականը հաղորդում է, որ օրվա սկզբին նկարահանող խմբի առնվազն 6 անդամ գործադուլ է արել՝ բողոքելով աշխատանքի ոչ անվտանգ պայմանների դեմ։ Նրանց թվում էր զենքերի գծով պատասխանատուն, որի համար ժամանակավոր փոխարինող են գտել։ Նրա անունը չի հրապարակվում։
Ողբերգությունը տեղի է ունեցել դրանից մոտ 6 ժամ անց։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 22-ին կինոաշխարհը ցնցվեց ֆիլմի նկարահանման հրապարակում կատարված ողբերգությունից։ Նյու Մեքսիկոյում «Ժանգը» մարտաֆիլմի նկարահանման ժամանակ հոլիվուդյան դերասանը Ալեք Բոլդուինը պատահաբար սպանեց ֆիլմի օպերատորին: