Մակրոնի նստավայրի մոտ երկու ԱԹՍ է նկատվել

Եթե մեղավորին գտնեն, նրան կարող է խոշոր տուգանք և մեկ տարվա ազատազրկում սպառնալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Վերսալում գտնվող ամառանոցային Լանտերն նստավայրից ոչ հեռու երկու անօդաչու թռչող սարքեր են նկատվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Parisien-ը ։
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը․ դրոնները մի քանի անգամ պտտվել են նստավայրի մոտ այն ժամանակ, երբ Մակրոնը գտնվում էր նստավայրում: Առայժմ ինչպես ԱԹՍ-ների, այնպես էլ դրանց տերերի որոնումներն արդյունք չեն տվել։ Հետաքննությամբ զբաղվում է Վերսալի կոմիսարիատը։
Մակրոնի վրա ձու հիշեցնող առարկա են նետել. տեսանյութ
Վերսալում նախագահական նստավայրը խիստ պահպանվող վայր է և համարվում է զգայուն գոտի, որը փակ է անօդաչուների և տեսախցիկների համար: Այդ արարքը կատարողին կարող է սպառնալ մինչև 75 հազար եվրո տուգանք և մեկ տարվա ազատազրկում։