Խոշոր վթար Բաղրամյան պողոտայում․ անսթափ վարորդի պատճառով բախվել է 6 մեքենա

Ուղևորներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց, մյուսներին բժիշկները տեղում են օգնություն ցուցաբերել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Այսօր գիշերը խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանի կենտրոնում՝ Բաղրամյան պողոտայում։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 01:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 23-ամյա Ս. Հարությունյանը իր վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում՝ Բաղրամյան պողոտայի թիվ 1 շենքի հարևանությամբ, բախվել է Kia մակնիշի ավտոմեքենային, ապա ճանապարհին կայանված ևս 4՝ «Մերսեդես», «Տոյոտա», «Նիսան» և «Հոնդա» մեքենաների։ Վթարի հետևանքով «Hyundai Elantra» -ի ուղևորը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել նաև մի քանի քաղաքացիների:
Կալմիկիայում ավտոբուսը բախվել է բեռնատարին. կա 6 զոհ
Կայքի տեղեկություններով՝ Hyundai-ի վարորդ փորձել է մոլորեցնել պարեկներին՝ համոզելով, որ վարորդն ինքը չի եղել, բայց չի հաջողվել։ Նա սթափության թեստ է հանձնել, պարզվել է, որ եղել է ոչ սթափ վիճակում։