ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik. Կալմիկիայում դաշնային մայրուղու վրա այս գիշեր բեռնատար ավտոմեքենան բախվել է ուղևորատար ավտոբուսին, վթարի զոհ է դարձել 6 մարդ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Նախնական տվյալներով՝ վթարի հետևանքով ավտոբուսի վեց ուղևոր, այդ թվում՝ մեկ անչափահաս, ստացած վնասվածքներից մահացել են պատահարի վայրում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Եվս 8 ուղևոր տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Նրանցից 3-ին տեղափոխել են հիվանդանոց, 5-ը, այդ թվում՝ ավտոբուսի վարորդը, ամբուլատոր բուժում կստանան։ Բեռնատար ավտոմեքենայում գտնվողները չեն տուժել։
Վթարը տեղի է ունեցել մոտավորապես 2:40-ին Յաշկուլի շրջանում, Աստրախան-Էլիստա-Ստավրոպոլ մայրուղու 245-րդ կմ-ին: Ցորեն տեղափոխող ԿամԱԶ բեռնատարը մխրճվել է «Նեոպլան» մարդատար ավտոբուսի մեջ, որը Մախաչկալայից ուղևորվում էր Սանկտ Պետերբուրգ։ Վթարի պատճառները պարզվում են։
Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության քննչական-օպերատիվ խումբը և արտակարգ ծառայությունների աշխատակիցները: