Արցախում կորոնավիրուսով հիվանդներից 14-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Այս տարվա ընթացքում ԱՀ-ում կորոնավիրուս է ախտորոշվել 1641 անձի մոտ, հիվանդները բուժվում են ինչպես ստացիոնար, այնպես էլ՝ ամբուլատոր պայմաններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Արցախում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 105 կորոնավիրոսով հիվանդ։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Հիվանդներից 14-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, 52-ինը՝ ծանր։ Նշվում է, որ ծանր հիվանդների թվում նաև երիտասարդներ կան: Նրանք, ովքեր թեթև են տանում հիվանդությունը, բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
2354 նոր դեպք, 38 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Նշենք, որ 2021 թվականի ընթացքում Արցախում կատարվել է 15637 թեստավորում, կորոնավիրուսային վարակ է հայտնաբերվել 1641 անձի մոտ։ Արցախի Հանրապետությունում ևս շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը։