Զայրացած երկրպագուները խափանել են Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության խաղի մեկնարկը. տեսանյութ

Զայրացած երկրպագուները
«Սենտ Էտյեն» ֆուտբոլային ակումբի երկրպագուներն անկարգություններ են սկսել Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության 11-րդ տուրի խաղից առաջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. «Սենտ Էտյեն» ֆուտբոլային ակումբի երկրպագուները ճայթռուկներ են նետել խաղադաշտ և դժգոհել թիմի վատ արդյունքներից` պահանջելով գլխավոր մարզիչ Կլոդ Պյուելի հրաժարականը:
Ինչպես հաղորդում է RMC Sport ալիքը, երկրպագուների անկարգությունների պատճառով «Սենտ Էտյեն»–«Անժե» խաղը հետաձգվել է ավելի քան 1 ժամով։
Ֆրանսիայի առաջնության 10 խաղից հետո ակումբը վերջին տեղն է զբաղեցնում մրցաշարային աղյուսակում. 10 տուրում ոչ մի հաղթանակ չի գրանցել և ընդամենը 4 միավոր է վաստակել։ Վերջին 7 հանդիպումներում ակումբը կրել է 6 պարտություն։
Չերկեսկում երկրպագուները հարձակվել են մրցավար Աշուղյանի վրա. տեսանյութ
Կլոդ Պյուելը ֆրանսիական ակումբը գլխավորում է 2019 թվականից։
Թուրք և ֆրանսիացի երկրպագուները բախվել են հայկական ու քրդական դրոշների պատճառով