Սիլվա Հակոբյանը դստեր հետ է փչել իր ծննդյան տորթի մոմերը

Սիլվա Հակոբյան
Նրան շնորհավորել և բարեմաղթանքներ են գրել երկրպագուները, ինչպես նաև հայտնի երգիչ– երգչուհիները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Երգչուհի Սիլվա Հակոբյանը հոկտեմբերի 23-ին նշում է ծննդյան 33-ամյակը։
Երգչուհին Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում 33 թիվը պատկերող ոսկեգույն փուչիկներով է։
«Այսօր իմ ծնունդն է, բարև, 33»,– նկարներին կից գրել է նա։
«Մի հատ պաչիկ տուր»․ Սիլվա Հակոբյանի համով դստրիկը «մի հատով» չսահմանափակվեց. տեսանյութ
Մեկնաբանություններում նրան շնորհավորել և բարեմաղթանքներ են գրել երկրպագուները, ինչպես նաև հայտնի երգիչ–երգչուհիներ՝ Սպիտակցի Հայկոն, Սոնան, Գուրգեն Դաբաղյանը և այլք։
Սիլվա Հակոբյանը story բաժնում էլ տեսանյութեր է հրապարակել, որոնցից մեկում դստեր՝ Միլայի հետ փչում են ծննդյան տորթի մոմերը։
«Սովածեր եմ». Սիլվա Հակոբյանի փոքրիկ դստեր զվարճալի տեսանյութը